HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ավինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին

Երևանի բուսաբանական այգու շուրջ 50 հա-ն Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ» կդառնա: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի: 

Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը:

Կարդիականացվի նաև արտաքին լուսավորությունը: 

«Կյանքի պուրակ»-ը կյանքի կոչելու համար պետական բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter