HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մարզերում օգոստոսի 28-ի և 31-ի ցերեկը, 29-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում оգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter