HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսել է նախապատրաստվել Ազգերի լիգային

Հայաստանի ազգային հավաքականն այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստվել Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկությանը:

Հիշեցնենք, որ մեր թիմն ընդգրկված է C լիգայի 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ֆարերները, Հս. Մակեդոնիան եւ Լատվիան:

Սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում մերոնք կընդունեն Լատվիային, իսկ ամսի 10-ին Սկոպիեում կխաղան Հս. Մակեդոնիայի հետ:

Հավաքին արդեն միացել են հետեւյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարեւիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Վարազդատ Հարոյան - « Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Թիմին այսօր կմիանա Ուգոչուկվու Իվուն: Հենրի Ավագյանը եւ Դավիդ Դավիդյանը հավաքին կմիանան այսօր երեկոյան՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումից հետո: Հրանտ-Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը, Անդրե Չալըշըրը, Էդուարդ Սպերցյանը եւ Ժիրայր Շաղոյանը հավաքականի շարքերը կհամալրեն վաղը՝ սեպտեմբերի 2-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը, Վահան Բիչախչյանը եւ Էդգար Սեւիկյանը՝ սեպտեմբերի 3-ին:

Ազգերի լիգայի հանդիպումները կկայանան սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ինչպես արդեն գրել ենք, խմբում հաղթելու դեպքում մերոնք կբարձրանան B լիգա, երկրորդ տեղը զբաղեցնելու պարագայում իրավունք կունենան պայքարել B լիգայի համար, երրորդ տեղը գրավելու դեպքում կմնան C լիգայում, իսկ եթե չորրորդը լինեն, կա՛մ կհայտնվեն D լիգայում, կա՛մ կպայքարեն՝ այնտեղ չիջնելու համար (կախված գրանցած արդյունքներից):

Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկությունը մասամբ նաեւ ընտրական փուլ է աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելու ճանապարհին: Այսպես՝ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարը կայանալու է 2025 թ.: Մունդիալին մասնակցելու ուղեգիր են նվաճելու ընտրական 12 խմբերի հաղթողները: Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած 12 թիմերն ու Ազգերի 2024-2025 թթ. խաղարկության արդյունքներով այն լավագույն 4 հավաքականները, որոնք ԱԱ-2026-ի ընտրական խմբերում առաջին կամ երկրորդ տեղերը զբաղեցրած չեն լինի, այսինքն՝ 16 ընտրանի, կխաղարկեն մնացած 4 ուղեգրերը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter