HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Բալահովիտ գյուղում․ կա զոհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 08։21-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «KrAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա Մ, ծնված 1968 թ.) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա Բ, ծնված 1964 թ.) վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հասանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականն, արգելափակումից դուրս բերել Ա. Բ-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter