HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Lոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արաիկ Աբրահամյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Լոռու մարզ, ք Վանաձոր)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։

«Մասնավորապես՝

- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով,

- առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- պատուհանները անհրաժեշտության դեպքում չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ մասնավորապես սեղանների և դարակաշարերի մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter