HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

 

Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։28-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարմարաշեն գյուղում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարական վարչության հրշեջ-փրկարարականջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Արտաշատավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա Հ ծնված 2002 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև շրջվել գազատար խողովակի վրա, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք ուղևորՎ Ս-ն (ծնված 2003 թ) հոսպիտալացվել է բժշկականկենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենա և դադարեցրել գազի արտահոսքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter