HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական աջակցություն՝ կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին

Գործադիրն ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավորություն կլինի կոնյակի սպիրտներ արտահանող տնտեսավարողներին տրամադրելու պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Հիմնավորման համաձայն՝ Կառավարության 2020 թ. օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման հիման վրա 2020 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը տնտեսավարողներին ցուցաբերվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով օժանդակություն, որը զգալիորեն նպաստել է արտահանվող կոնյակի սպիրտների մրցունակության ապահովմանը և իրացման ծավալների ավելացմանը։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների՝ տնտեսավարողների մոտ 2020-2023 թթ. մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30 մլն լիտր։ Իրացման շուկաներում ավելի մրցունակ գներով կոնյակի սպիրտ ներկայացնելու, կոնյակի սպիրտի արտահանման ծավալներն ավելացնելու, ինչպես նաև 2024 թ. խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի իրականացման նպատակով առաջացող պարտավորությունները ընթացիկ տարվա համար գնահատվում է շուրջ 700 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter