HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հյաընում է, որ Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Պապին Սիրականյան» ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

«Մասնավորապես՝

-տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ  չեն իրականացվել,

-արտադրամասը կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի  առաջացումից պաշտպանված չի եղել, 

  • ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, որոնց քանակը և հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չէր տալիս խուսափել սննդամթերքի աղտոտումից, ինչպես նաև չեն ապահովել նշված համակարգերի ֆիլտրերի և մաքրման, փոխման ենթակա այլ մասերի հասանելիությունը,
  • արտադրամասը ապահովված չի եղել սանհանգույցներով, չի ունեցել նախամուտք, ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, տաք և սառը ջրով, 
  • բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
  • սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
  • սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների  պարբերականություն և չի իրականացվել,
  • բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
  • պանրի արտադրության մեջ օգտագործվել են փայտյա ներծծող մակերեսով սեղաններ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խխատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter