HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն՝ Արարատի մարզի Այգավան բնակավայրում. քրեական վարույթ է նախաձեռնվել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ, 32-ամյա տղամարդը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում, հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:

«Վերոգրյալի հիման վրա նույն օրը ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի վայր է հանդիսանում Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացի հատվածը։ Դեպքի վայրի զննությամբ նշված հատվածում` գետնին ու ավտոտնակի դարպասներին, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են նմուշներ, ինչպես նաև գետնին հայտնաբերվել են սև գույնի գլխարկ և այլ իրեր, որոնք վերցվել և փաթեթավորվել են:

Նույն օրը կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, որոշակի հեռավորության վրա` ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել ու վերցվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջիններիս հայտնաբերելու, հանցագործության շարժառիթը, ինչպես նաև՝ դեպքին հնարավոր ականատես անձանց ի հայտ բերելու ուղղությամբ։

Այդ, ինչպես նաև նախաքննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter