HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ քննարկելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի  բարձրացնելու հեռանկարները:

Նախարար Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական հարուստ կապերը՝ ընդգծելով ապագա համագործակցության հսկայական ներուժը: Նա նշել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման լայն հնարավորություններ:

ԲՏԱ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարվկել են գործընկերությունն ամրապնդելու նոր ուղիներ հատկապես թվայնացման, հետազոտությունների ու մշակումների (R&D), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Առանձնահատուկ ընդգծվել է միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային կոմպոնենտների նախագծման և արտադրության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին նշվել է, որ հայկական կողմը պատրաստակամ է նոր գործիքակազմով ու ռեսուրսներով հնդկական կողմի համապատասխան մասնագետների հետ քննարկելու ներկայացված առաջարկությունների ուղղությամբ  համագործակցության տարբերակները, ինչը կհանգեցնի ոլորտային գործակցության նոր ու արդյունավետ զարգացումների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter