HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Աննա Վարդապետյանը վերահաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Գլխավոր դատախազության վստահելի գործընկերը լինելու հանգամանքը և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել  իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter