
Տիգրան Քոչարյանը՝ բլոգեր Փիղը, դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանությանը»
Այսօր Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջին գրել է.
«Հարգելի ֆեյսբուքյան ու արտաֆեյսբուքյան ընկերություն: Ուզում եմ տեղեկացնել, որ դատի եմ տվել «Չորրորդ ինքնիշխանությանը», ավելի ճիշտ՝ այն իրավաբանական անձին, ով հրատարակում է այս «թերթը»` «Ֆաշիստն ու փիղը» հոդվածում իմ հասցեին հնչեցրած և զրպարտություն ու վիրավորանք պարունակող հայհոյանքների համար: Դաստիարակությունս ինձ ուղղակի թույլ չի տալիս այդ «հոդվածը» այստեղ տեղադրել:
Քաղաքական ենթատեկստ մանեկողներ ստիպված եմ հիասթափեցնել՝ գործը զուտ լրագրողական ոլորտից է: Իմ համեստ կարծիքով քֆուրախառն հոդվածը և նրա հոդվածագիրը ուղղակի իրավունք չունեն իրենց լրագրող կոչել, իսկ «թերթի» խմբագիրը, որ թույլ է տալիս այդպիսի փողոցային բովանդակություն թույլատրել, ուղղակի խայտառակում է ոչ միայն իրեն, այլ ամբողջ լրագրողական դաշտը: Եվ դրա համար պետք է օրենքով պատժվեն:
Հույսով եմ, որ համապատախան դատական որոշումից հետո, շատերի մոտ կանէանա մարդկանց անպատիժ վիրավորելու ու հայհոյելու «լրագրողական» մոլուցքը:
Հ.Գ. Դատական հայցը բավարարելու դեպքում ստացված գումարը կուղարկվի Քարվաճառի գյուղական դպրոցների համար մարզական գույք ձեռքբերելուն»:
Լուսանկարը՝ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել