HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը, ողջունելով դեապանին, բարձր է գնահատել վերջինիս կատարած աշխատանքը և հայ-քուվեյթյան հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ուղղված նրա գործադրած ջանքերը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահին փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահիի ողջույնները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տնտեսության և տուրիստական ոլորտներում: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ներդրումների աջակցության գերատեսչությունների միջև կապերի խթանումը:

Զրույցի ընթացքում անդարադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար դեպի Քուվեյթ մուտքային ռեժիմի դյուրինացման հնարավորություններին:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է կայուն խաղաղության հաստատման կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter