HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Օգոստոսի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Սանկար Դատտային` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Շնորհավորելով Սիդարթա Սանկար Դատտային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ԱՀԿ հետ համագործակցության ամրապնդման և ընդլայման կարևորությունը՝ ուղղված Հայաստանում առողջապահության որակի և ներառականության բարձրացմանը:

Այս համատեքստում Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՀԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների առողջապահական կարիքների ու Հայաստանի հյուսիսային մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածների խնդիրների հասցեագրմանն ուղղված օպերատիվ արձագանքը, ինչպես նաև կազմակերպության կողմից աջակցության ցուցաբերումը ՀՀ առողջապահության նախարարությանը և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՀԿ միջև ծրագրային համագործակցության առկա ընթացքը և հեռանկարային ուղղությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter