HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա՝ հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության պատճառով

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և գենդերային հավասարության ջատագովման իր առաքելությանը, իր խորին դժգոհությունն է արտահայտում հայկական հեռուստատեսություններով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության նկատմամբ:

Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսիստական արտահայտությունները, կանանց շարունական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:

Հաշվի առնելով այն փաստը, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ամենառեյտինգայինն է, մեր կազմակերպությունը որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը:

Այս առիթով Հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, կազմակերպվում է խոշոր հանրային միջոցառում: Միջոցառման ընթացքում հրապարակվելու են «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից իրականացված «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրվելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացվելու է ֆլեշմոբ, բաժանվելու են տեղեկատվական բուկլետներ, իրականացվելու է ստորագրահավաք:

Լուս. եւ տեքստը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ-ի

Մեկնաբանություններ (7)

Hay_Axchik (NeNe)
es mi tari e BACARCAK Herustacuyc chem miacrel!!!! U zarmanum em te inchpes en mardik herustacuyc nayum,, ayn el serial,, uxaki zarmanum em...
Stver
Ինչքան սերիալներն են վատ ու անտաղանդ, էդքան էլ սրանց կազմակերպած ակցիան: Տոչնի, սերիալներին հարմար ընդդիմություն է ձևավորվում... Տո այ խելոքներ, էդպես չեն պայքարում անորակ ստեղծագործությունների դեմ, ստեղծում են լավը ու վատ ստեղծագործությունը մանթոյից դուրս է մղվում:
CHERMAKOC
hamamit em aratabani het,meknabanutyunn himnavorvac e, de el vonc asenq
karen
Mi te duq dzer akciayov el aveli 4eq barcradzaynum ayd HIMARUTYUN@! Cankacats hakagovazd arajacnum e nuynqan hetaqrqrutyun worqan ev govazd@! Arje ardyoq nman խոշոր հանրային միջոցառում kazmakerpel ayd AGHBI pat4arov?
karen
Joghovrdin havaqum u zbaghecnum eq stic mtic boghoqi akcianerov, wor kamac kamac nra mej kutakvats zayruyt@ durs mgheq!
karen
Ete herustatesutyun@ enqan chi haskanum, wor nmanatip woch profesional (meghm asats) taponnerova lcnum ir eterner@, uremn gone mardik piti enqan xelamit gtnven, wor chditen da! Mardn esor chors koghm@ zibila tesnum, u drana sovor! Herustatesutyunn el krknuma nuyn aroryan, wor mardkanc tva te inerq normal KEGHTI mej en aprum!
Աբգար Գյուլումյան, արատաբան
Ինչ է տալիս հեռուստասերիալը մեր վաղվա քաղաքացիներին. բթություն, բթություն ու նորից բթություն: Այն արգելակում է մարդկային մտածելակերպը, երիտասարդի մոտ ձևավորում աուտիստիկ մտածողություն: Այս մտածողությունը մարդուն կտրում է իրականությունից և նրա պահանջմունքներին բավարարվածություն տալիս երևակայության մեջ: Այս մտածողությունը հանգեցնում է, թուլամտության, հոգեկան թերզարգացության: Հեռուստասերիալը մարդու մոտ ձևավորում է կաղապարային մտածողություն: Այս մտածողությունը միշտ էլ հանգեցնում է միակողմանիության, որի պարագայում օգտագործվում են միայն համընդհանուր ճանաչման արժանացած հասկացություններն ու պատկերացումները: Եթե ուզում եք, որ ձեզ մոտ ձևավորվի այդպիսի մտածելակերպ, ապա շարունակեք հեռուստացույցը գրկած պահել, բայց դա թող չլինի ձեր չիմացության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter