HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ են նախատեսվում անապահովության գնահատման համակարգում

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 30-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում նախորդ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկված եւ դրական եզրակացություն ստացած «Սոցիալական աջակցության մասին» ու հարակից օրենքներում, «Պետական նպաստների մասին» ու կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթների դրույթների մանրամասն քննարկումն էր: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը պատգամավորներին է ներկայացրել քաղաքացիների անապահովությունը գնահատող նոր համակարգի մանրամասները: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում աղքատության վերաբերյալ ցուցանիշները, անդրադարձել առաջարկվող համակարգի ներդրումից հետո ակնկալվող փոփոխություններին:

Մասնավորապես, նպաստների գործող համակարգի փոխարեն նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի նպատակն է համակարգն ավելի հասցեական, թիրախային եւ արդյունավետ դարձնելը: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում ավելի շատ զարգացնել ծառայությունների դաշտը, քան պարզապես դրամական միջոցների նպաստներով սահմանափակել սոցիալական աջակցությունը:

Համակարգը հիմնված է լինելու կարիքի իրական գնահատման եւ համաչափ սոցիալական ծառայություններ տրամադրելու սկզբունքի վրա, որը խրախուսելու է անձի սոցիալ-տնտեսական ակտիվությունը:

Քննարկման ընթացքում ընդգծվել է գործող համակարգն արդիականացնելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter