Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ 670 ահազանգ է ստացվել. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 30-ին՝ ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը՝ ժամը 02։46-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 670 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Երևան քաղաքում արձանագրվել է 40 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։
Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց։
Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 22 մարտական հաշվարկ, 8 մոտոպոմպ, 84 փրկարարական ծառայող։
Աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Աշխատանքներին ներգրավված են եղել նաև ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներ։ Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Զոհեր և տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել