HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթեքսն աջակցում է WCIT 2024/DigiTec-ին․ ստորագրվել է փոխըմբռման հուշագիր

Վճարովի բովանդակություն

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվելիք WCIT  Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում Ֆասթեքսի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է հուշագիր։ 

Ձեռք բերված համագործակցության շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միության կողմից կազմակերպվելու է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2024/DigiTec-ը, որի շրջանակներում անցկացվելու է նաև «Դիջիթեք 2024» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ 

«Մենք ունենալու ենք գերժամանակակից բովանդակություն և խոսնակներ, նրանց բոլորին մեկ բեմում հավաքելը Հայաստանի համար լուրջ ձեռքբերում է։ Համագործակցությունը,  հատկապես Ֆաստեքս ընկերության հետ հնարավորություն է տալու ոչ միայն չզիջել միջազգային միջոցառումներին, այլ նաև հիշվող ու դիտարժան լինել»,-ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։ 

Հուշագրի կնքման արարողությանը մասնակցել են «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը, WCIT2024/DigiTec  կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ինչպես նաև Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։ 

«Սա շատ կարևոր միջոցառում է Հայաստանի համար։ Մենք, լինելով փոքր երկիր, նպատակ ունենք աշխարհին ցույց տալու, որ կարող ենք դառնալ նորարությունների կենտրոն։ Ֆասթեքսը՝ որպես ոլորտի առաջատար, ուրախ է իր աջակցությունն ունենալ այս միջոցառման կայացմանը»,- իր խոսքում նշել է Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։ 

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում նշել է․ «Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը կայացավ,  և մենք համատեղ ուժերով կկարողանանք Հայաստանը ներկայացնել որպես տարածաշրջանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոն։ Շնորհակալ եմ համագործակցության համար, այն իրապես շատ կարևոր է WCIT 2024/DigiTec-ի պատշաճ կայացման համար։ Ֆասթեքսը որպես գործընկեր բավական լուրջ ներդրում է ունենում միջոցառումների իրականացման գործում, ինչը էապես կնպաստի բարձրակարգ միջոցառման անցկացմանը Հայաստանում։» 

Համագործակցությունը նպատակ ունի մատնանշելու Հայաստանի Հանրապետության կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսի զարգացման ռազմավարական կարևորությունը։ Կոնգրեսի շնորհիվ այդ ուղղությամբ իրականացվելու են բազմաթիվ համատեղ միջոցառումներ՝ նպատակ ունենալով Հայաստանում ձևավորելու մրցունակ և հարմարավետ բիզնես միջավայր։ Ֆասթեքսն իր շարունակական աջակցությունը կունենա տեխնոլոգիական ոլորտի նմանօրինակ միջոցառումներին՝ զուգահեռաբար ներկայացնելով իր նորարարական պրոդուկտներն ու ծառայությունները։ 

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով: 

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին, Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B  հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup  ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում,  կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

*** 

Fastex-ի մասին. Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։ 

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա: 

 Կայքէջ։ https://wcit2024-digitec.com 
Facebook: https://www.facebook.com/wcit2024.digitec 

ԱՏՁՄ-ի մասին․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։ Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024- ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։ 

Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/ 

ԴիջիԹեք-ի մասին․ «ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի ամենալայնածավալ տեխնոլոգիական ամենամյա ամենալայնածավալ միջոցառում է,  որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։ 

 Facebook՝ https://www.facebook.com/digitec.armenia/ 

 Instagram՝ https://www.instagram.com/digitec.armenia/ 

 Youtube՝ https://www.youtube.com/@TheUATE/videos 

 Կայքէջ՝ http://www.digitec.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter