HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ 

Օգոստոսի 31-ին, ժամը 20:09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1994 թ.) և «KIA»  (վարորդ` Ա. Ի., ծնված 2002 թ.) մակնիշների ավտոմեքենաները. երթևկությունը դարձել է միակողմանի։

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02:08-ի դրությամբ երթևկությունը երկկողմանի վերականգնվել է:

Փրկարարները ավտոմեքենաների վարորդներին և «KIA» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա. Մ.-ին (ծնված 2002 թ.) ու Հ. Մ.-ին (ծնված 2002 թ.) մոտեցրել են շտապօգնությանը, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter