HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջնային է կրթական հաստատություններում բուլինգի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Նոր ուսումնական տարվա առաջին օրն ազդարարում է գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։ 

Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել ապագան, իսկ գիտելիքով հարուստ անհատները՝ առավել հզորացնում են մեր պետության հիմքերը։

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հիշե´ք, միայն գիտելիքի և որակյալ կրթության շնորհիվ է հնարավոր ձևավորվել հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որտեղ երաշխավորված կլինի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունն ու իրավունքների նկատմամբ հարգանքը: Դրան հասնելու համար պետք է կատարելագործել ուսուցման մեթոդաբանությունը, դպրոցից սկսած՝ իրականացնել իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ:

Առաջնային է նաև համընդհանուր ներառական կրթության, երեխաների համար անվտանգ միջավայրի և ֆիզիկական մատչելի պայմանների ապահովումը, ինչպես նաև կրթական հաստատություններում բուլինգի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ինչը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է հետևողական աշխատանք և մեծ նվիրում։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter