HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը կտրամադրի մոտ 1000 խոտհնձող սարքավորում

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով' քաղաքապետարանը շուրջ 1000 խոտհնձող ժամանակակից սարքավորում կտրամադրի դպրոցներին, մանկապարտեզներին և համատիրություններին: Այս մասին նշել է քաղաքապետ Կարեն Կարապտյանն այսօր անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաև մայրաքաղաքը համակարգված, մասնագիտորեն հիմնավորված և Երևանին բնորոշ յուրօրինակ դիզայնով կանաչապատելու խնդրին:

Քաղաքապետը մասնավորապես կարևորել է կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման, կանաչապատման, շենքերի բարեկարգման և լվացման, ինչպես նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացումը:

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու և կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանումը բացառելու նպատակով' քաղաքապետի հանձնարարությամբ շուտով մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներում և կանգառներում ամբողջությամբ կավարտվի 60 տեսախցիկի տեղադրման գործընթացը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է գործընթացն ավարտելուց հետո սկսել մոնիտորինգի աշխատանքերը և իրականացնել մշտական վերահսկողություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter