HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի հանրային լողափերը պատշաճ կահավորված չեն․ վարձակալները կենտրոնացել են վճարովի ծառայությունների վրա

Սևանա լճում այս տարի պետք է գործեր հանրային 8 լողափ։ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ»-ը հայտարարված մրցույթների հաղթողների հետ վարձակալության պայմանագրեր է կնքել, հիմնականում 12 տարով։ Սակայն լողափերից երեքն այս տարի չեն գործարկվել. երկուսում որևէ աշխատանք չի կատարվել, իսկ մեկում շինաշխատանքները օգոստոսի 8-ի դրությամբ ընթացքի մեջ էին, լողափը հանգստացողների համար փակ էր։ 

Հանրային լողափերի մրցույթներին տնտեսվարողները ծրագրեր են ներկայացրել, որոնք պետք է կյանքի կոչեին առաջիկա 1-2 տարիներին։ Ըստ նախագծային նկարների՝ դրանք բարձրակարգ հանրային լողափեր պիտի լինեն՝ անվճար եւ վճարովի ծառայություններով, հանգստի բոլոր հարմարություններով։ Իրականությունը, սակայն, ծրագրերի հետ աղերս գրեթե չունի։ 

N1 և N3 լողափեր

2024թ․ մայիսի 10-ին կայացած N1 և N3 լողափերի մրցույթում հաղթող է ճանաչվել «Էկո Բիչ» ՍՊԸ-ն։ Երկու լողափերը Սևան քաղաքին հարակից ափամերձ հատվածում են՝ իրար կողքի։ Մրցույթը հայտարարված է եղել 1 լոտով։ 1,4 հա և 5 հա տարածքները տրվել են 8 մլն 248 հազար դրամ տարեկան վարձավճարով։ Ընկերությունը պարտավորվել է 170 մլն դրամի ներդրում իրականացնել լողափերում, որից 80 մլն-ը՝ այս տարի։  

«Էկո Բիչ» ՍՊԸ-ն հիմնադրվել է մրցույթի նախաշեմին՝ 2024թ․ ապրիլին։ Ընկերության հիմնադիրն ու տնօրենը Երևանում հաշվառված Հայկ Մարտիրոսյանն է։ 

Հանրային լողափեր մուտքը սկսվում է կայանատեղիից։ Երիտասարդը մոտենում է և զգուշացնում, որ կայանատեղին արդեն 3 շաբաթ է՝ վճարովի է՝ 1000 դրամ։ 

Մոտենում ես լողափին, որտեղ յուրաքանչյուր տաղավարի համար սահմանված է վճար՝ 5000-7000 դրամ, կախված մեծությունից, տեսքից և հարմարություններից, չնայած տնտեսվարողը նախագծում 10 անվճար տաղավար է խոստացել։ 

Հանգստացողների հետ զրույցներից պարզեցինք, որ միայն շվաքարաններից են անվճար օգտվում։ Երկայնաթոռներն արժեն 1000 դրամ։ 

Վճարովի ծառայությունների ենթակառուցվածքները գրեթե պատրաստ են, օրինակ՝ պետքարանը, որը 200 դրամ արժե, տաղավարները, մինչդեռ հանդերձարաններն ու ցնցուղարանները, որոնցից քաղաքացիները պետք է անվճար օգտվեն, դեռևս կիսատ են՝ կամ ջուր չկա, կամ բետոնե հատակն է բացակայում։ 

 

Թեև տնտեսվարողը խոստացել է թեթև կոնստրուկցիայով սրճարանների և բար-խոհանոցների կազմակերպում, մեր տեսախցիկն արձանագրեց բետոնե հատակով սրճարանը։ 

N 2 հանրային լողափ

Հանրային N2 լողափը Սևանի թերակղզու սկզբնամասում է։ Վարձակալության է տրվել 1,8 հա տարածք՝ տարեկան 2 մլն 630 հազար դրամ վարձավճարով։ 

Այս տարվա ապրիլի 8-ից այն վարձակալել է «Սանդ Այսլենդ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը նույնպես գրանցվել է մրցույթից օրեր առաջ, նույն օրը՝ ապրիլի 2-ին, ինչպես նախորդ երկու լողափերի վարձակալ «Էկո բիչ» ՍՊԸ-ն։ «Սանդ Այսլենդ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն էլ Հարություն Կիվրանյանն է: 

Հանրային այս լողափի ու նախորդ 2 լողափերի վարձակալներն ակնհայտորեն առնչություն ունեն։ Ինչպես արդեն նշեցինք, ընկերությունները նույն օրն էին հիմնադրվել, N 2 լողափը նույնատիպ կահավորանքով էր, նույն հանդերձարաններն ու ցնցուղներն էին կառուցվում, նույն զուգարանը, որոնք դեռևս չէին գործում։ Հսկող երիտասարդը պատճառաբանեց, թե հոսանքի աշխատանքներ կան դեռ, որից հետո դրանք կգործեն։ Այստեղ տաղավարներն արժեն 7000 և 12 հազար դրամ։ 

Վարձակալը խոստացել է 100 մլն դրամի ներդրում կատարել այս լողափում, 10 անվճար տաղավար տրամադրել քաղաքացիներին, անվճար արեւաբուժարան և օդահարթակ-աերարիում (արեւային լոգանքի համար-հեղ.), 16 ցնցուղարան, 10 հատ ժամանակակից տաղավար, որից 5-ը՝ անվճար, մանկական խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ, անվճար շվաքարաններ։ 

Հանգստացողները պատմեցին, որ անվճար օգտվում են միայն լողափից ու հանդերձարաններից, ցնցուղարանները դեռևս չեն գործում։ 

Հանրային լողափ N 4

Հանրային այս լողափը գտնվում է Դրախտիկ գյուղի տարածքում։ 2023թ․ մարտին այն վարձակալել է Վահան Ենոքյանը։ Վերջինս իր ծրագրում խոստացել է անվճար ավտոկայանատեղի, խաղահրապարակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, շվաքարաններ և ցնցուղներ։ Այդ ամենից միայն շվաքարաններն էին վճարովի։ Մնացածը մասամբ գործում էր և անվճար էր։ 

Տարածքում հսկողություն կատարող երիտասարդը՝ Կառլենը, պատմեց, որ վարձակալ Վահան Ենոքյանն այժմ ՌԴ-ում է, իրեն խնդրել են «տիրություն անել և կազմակերպել հանրային լողափի գործունեությունը»։ Կառլենը, սակայն, դժգոհ էր, որ չնայած ներդրումներին՝ այս տարին անձրևային էր, շատ քիչ հանգստացողներ են ունեցել։ Գիշերակացի համար դեռեւս մեկ տնակ է պատրաստ՝ 2 անձի համար, իսկ զանգահարողները հիմնականում 4-ից ավելի մարդկանց համար են գիշերակաց ուզում։ 

Ներդրումային ծրագրերից սա միակն էր, որ քիչ թե շատ համապատասխանում էր նախագծին։ Այստեղ էլ  տաղավարների և գիշերակացի տնակների կառուցման աշխատանքները շարունակվում էին։ 

Հանրային լողափ N5

Իլոնա Հարությունյանը Լճաշենի հանրային լողափը՝ Երևան-Գավառ ճանպարհահատվածում, վարձակալել է 2022թ․ հունիսին, տարեկան 500 հազար դրամ վարձավճարով։ Չնայած Իլոնա Հարությունյանը խոստացել է սկզբում 7, ապա՝ մինչև 2024թ.-ը, 17 մլն դրամ ներդնել, սակայն լողափը փակ էր, իսկ շինարարական աշխատանքները՝ տակավին ընթացքի մեջ։ Մեր այցելության պահին շինարարություն չէր ընթանում: 

Հանրային լողափ N6

2022թ․ հուլիսին Ծովազարդի տարածքում գտնվող հանրային լողափը՝ 3,3 հա տարածքով, տարեկան 700 հազար դրամ վճարով վարձակալել է «Գոլդեն Լիոն» ՍՊԸ-ն։ Ընկերությունը խոստացել է ներդնել 45 մլն դրամ։ Դրա միանձնյա բաժնետերը Մարիամ Արմենի Վարդանյանն է՝ «ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՍԵՎԱՆ» բնապահպանական և տնտեսա-իրավական ՀԿ-ի նախագահ Մերուժան Վարդանյանի թոռնուհին։ «Գոլդեն Լիոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ․-ին։ 

Լողափը գործում է, մեր այցելության պահին հանգստացողների ակտիվություն էր նկատվում։ Թեեւ շվաքարանները, ցնցուղարանները և այլ ենթակառուցվածքները չէին համապատասխանում նախագծում ներկայացված պատկերներին, դրանք առկա էին։ 

Հանրային լողափ N8 

Հանրային 8-րդ լողափը Ծովագյուղի տարածքում է։ Այն 2023թ.-ին վարձակալել է Երևանում հաշվառված Վրեժ Տոնի-Հարությունյանը։ 1,1 մլն դրամ տարեկան վարձավճարով Վրեժ Տոնի-Հարությունյանը խոստացել է ավելի քան 139 մլն դրամի ներդրում, որից 93 մլն դրամը՝ 2023-2324թթ․։ Այս լողափում որևէ աշխատանք կատարված չէր, տարածքն ամայի էր՝ առանց հանգստացողների։ Զանգահարեցինք ծրագրային փաստաթղթում Վրեժ Տոնի-Հարությունյանի անվան դիմաց նշված հեռախոսահամարով։ Պատասխանողն ասաց, որ ինքը Վրեժ Տոնի-Հարությունյանը չէ և Սևանի ափի վարձակալության հետ որևէ առնչություն չունի։ 

Հանրային լողափ N9

Այս տարվա հունվարին Լճափի հանրային 9-րդ լողափը՝ 1 հա տարածքով, վարձակալել է «Գառնիկ Ռոմանի Սողոյան» ԱՁ-ն։ Գառնիկ Սողոյանը Ձորագյուղում է հաշվառված, նաև «Քեթ․Մ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Խոստացել է ներդնել 66 մլն դրամ։ 

Հանրային լողափում ամայություն է, բարեկարգման որևէ աշխատանք կատարված չէ: Լճափի վարչական ղեկավար Արսեն Հարությունյանը տեղյակ էր, որ իրենց վարչական տարածքի հանրային լողափն արդեն վարձակալ ունի։ Ասաց, որ չի ճանաչում վարձակալին, որևէ հարցով իրեն չի դիմել։   

Գառնիկ Սողոյանը մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց, որ այս տարվա հունվարին են վարձակալության պայմանագիրը կնքել, և դեռևս չեն հասցրել աշխատանքներ կատարել, որովհետև Կադաստրային քարտեզի հետ կապված խնդիր է առաջացել․ մասնագետները չեն կարողանում ելակետային կոորդինատները գտնել, որ ճիշտ քարտեզագրեն տարածքը։ 

Բացի դրանից, սկզբում ներդրողներ են փնտրել բիզնես-նախագիծն իրակաանցնելու համար, դիմել են մի քանի կազմակերպությունների, քննարկումներ են ունեցել դրանց ներկայացուցիչների հետ, հետո, սակայն, մերժում են ստացել բոլորից։ Այս պահին իրենց ուժերով են փորձում կազմակերպել հանրային լողափի գործարկման հարցերը, սակայն քարտեզագրման աշխատանքները ձգձգվում են։ 

« Մենք 1186 Ն որոշմամբ ենք առաջնորդվում, բայց այդ կոորդինատներն չենք կարողանում ստանալ, որ տարածքի համար քարտեզ ունենանք։ Սևան ազգային պարկը ոչ մի փաստաթուղթ չունի, Կադաստրի կոմիտե եղած կոորդինատներն են չի լինում,  որոշման մեջ ամեն ինչ էնպես է լղոզված, որ չափագրում չի լինում անել»,- պատմեց Գառնիկ Սողոյանը։ 

Վերջինս նշեց, որ իրենք ամեն կերպ փորձում են արագացնել այդ աշխատանքները, քանի որ դրանցից են կախված նաև կոմունիկացիաների՝ էլեկտրականության և ջրի անցկացման հարցերը։ 

Չնայած ներդրողներ չեն գտել, բայց Գառնիկ Սողոյանը վստահեցնում է, որ ամեն կերպ փորձելու են բարեկարգել և բացել հանրային լողափը, զուգահեռ նաև կազմակերպել բիզնեսի մասը։ 

«Մենք ուզում ենք մեր ուժերով անենք, անկախ ամեն ինչից սկսենք, եթե չստացվի, մենք կտեղեկացնենք, որ չենք կարողանում, որ չձգձգենք»,- անկեղծանում է վարձակալը։ 

Սևանա լճի հանրային լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթներին 4 հանրային լողափերի համար (N7, 10, 11, 12)  2023 և 2024 թվականներին հայտեր չեն ներկայացվել։ 

Գառնիկ Սողոյանը մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց, որ այս տարվա հունվարին են վարձակալության պայմանագիրը կնքել և դեռևս չեն հասցրել աշխատանքներ կատարել, որովհետև կադաստրային քարտեզի հետ կապված խնդիր է առաջացել․ մասնագետները չեն կարողանում ելակետային կոորդինատները գտնել, որ ճիշտ քարտեզագրեն տարածքը։ 

Բացի դրանից, սկզբում ներդրողներ են փնտրել բիզնես-նախագիծն իրականացնելու համար, դիմել են մի քանի կազմակերպությունների, քննարկումներ են ունեցել, սակայն մերժում են ստացել բոլորից։ Այս պահին իրենց ուժերով են փորձում կազմակերպել հանրային լողափի գործարկումը, սակայն քարտեզագրման աշխատանքները ձգձգվում են։ 

«Մենք այդ կոորդինատները չենք կարողանում ստանալ, որ տարածքի համար քարտեզ ունենանք։ «Սևան ազգային պարկ»-ը ոչ մի փաստաթուղթ չունի, Կադաստրի կոմիտեում եղած կոորդինատներն էլ չեն համապատասխանում, որոշման մեջ ամեն ինչ էնպես է լղոզված, որ չափագրում չի լինում անել»,- պատմեց Գառնիկ Սողոյանը։ 

Վերջինս նշեց, որ իրենք ամեն կերպ փորձում են արագացնել այդ աշխատանքները, քանի որ դրանից են կախված նաև կոմունիկացիաների՝ էլեկտրականության և ջրի հարցերը։ 

Չնայած ներդրողներ չեն գտել, Գառնիկ Սողոյանը վստահեցնում է, որ ամեն կերպ փորձելու են բարեկարգել և բացել հանրային լողափը` զուգահեռաբար կազմակերպելով բիզնես մասը։ 

«Մենք ուզում ենք մեր ուժերով անենք, անկախ ամեն ինչից՝ սկսենք, եթե չստացվի, մենք կտեղեկացնենք, որ չենք կարողանում, որ չձգձգենք»,- անկեղծանում է վարձակալը։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանի հանրային լողափերի ծառայությունների վերաբերյալ իրազեկման հայտարարության մեջ տարանջատել է անվճար և վճարովի ծառայությունները՝ վճարովի ցանկում դասելով նաև զուգարաններն ու կայանատեղին։ Ստացվում է, որ զուգարանն առաջին անհրաժեշտության ծառայություն չէ, որը վարձակալը պետք է ապահովի հանրային լողափում հանգստացողին։ 

Սևանա լճի հանրային լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթներին 4 հանրային լողափերի համար (N7, 10, 11, 12)  2023 և 2024 թվականներին հայտեր չեն ներկայացվել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter