HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևի աջակիցները ստանում են խորհրդարանական մանդատների մեծամասնությունը, իսկ ընդդիմությանը՝ ոչ մի մանդատ

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը: Ընդդիմադիր քաղաքական ուժերից և որևէ մեկը մանդատ չի ունենա խորհրդարանում։

Ընդհանուր առմամբ այս ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 37%-ը։

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեաթերթիկների 91 տոկոսի հաշվարկի արդյունքում Ալիևի «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը Միլի մեջլիսի 125 տեղերից կստանա 68-ը։ Խորհրդարանի նախորդ կազմում ևս այս կուսակցությունն ուներ նույնքան մանդատ։ 

Մյուս մանդատներն էլ բաժին կհասնեն ձևականորեն անկախ թեկնածուներին, որոնք իրականում աջակցում են Ալիևի իշխանությանը ու ոչ այդքան մեծ կառավարամետ կուսակցություններին։ 

Ադրբեջանի իշխող ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ը բոյկոտել էր քվեարկությունը։ Իսկ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը վերջին 15 տարիների մեջ առաջին անգամ մասնակցեց ընտրություններին, սակայն, նախնական տվյալներով, չի ստացել որևէ մանդատ։ Դրա առաջնորդ Արիֆ Հաջիլին Reuters գործակալությանը հայտնել է, որ կուսակցությունը չի հավատում ընտրությունների արդարությանը, սակայն մասնակցել է դրան «Ադրբեջանում քաղաքական մթնոլորտն ակտիվացնելու համար»։ «Ընտրությունները չեն անցել ժողովրդավարական պայմաններում» հայտարարել է նա։ 

Ադրբեջանական Turan գործակալությունը փոխանցում է, որ «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ քվեարկության ժամանակ գրանցվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ զանգվածաբար կիրառվել է «կարուսել»-ի մեթոդը, երբ ընտրությունների արդյունքները կանխատեսելու համար, նրանց տրամադրվում են արդեն իսկ լրացված քվեաթերթիկներ։ 

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն այս տարի առաջին անգամ անցկացվել են առանց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների մասնակցության: Փոխարենը դրանց ներկա են եղել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները։ 

Ադրբեջանում խորհրդարանական այս ընտրություններն արտահերթ էին, քանի որ COP29-ի պատճառով դրանք անցկացվում են մի քանի ամիս շուտ։ Ի սկզբանե, դրանք պետք է կայանային 2025 թվականի հունվարին։ Ընդ որում, նոյեմբերին, երբ Բաքուն կհյուրընկալի այս գագաթնաժողովը, Ադրբեջանում կփակվեն դպրոցները, իսկ համալսարանները կանցնեն հեռավար ուսուցման։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter