HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելում հայտարարվել է համընդհանուր գործադուլ. ցուցարարները պահանջում են ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին

Իսրայելում այսօր համընդհանուր գործադուլ է։ The Times of Israel-ի փոխանցմամբ՝ դրա մասին նախօրեին հայտարարել էր Իսրայելի արհմիությունների խոշորագույն ֆեդերացիայի՝ «Գիստադրուտ»-ի առաջնորդ Արնոն Բար Դավիդը։ 

Ցուցարարները իշխանություններից պահանջում են անհապաղ հասնել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակմանը։ Բար Դավիդը կարծիք է հայտնել, որ իշխանությունները «քաղաքական նկատառումներով» հետաձգում են խմբավորման հետ պայմանավորվածությունը։ 

«Պայմանավորվածություններին հասնելը հիմա ամենակարևորն է»,- հայտարարել է արհմիությունների ֆեդերացիայի առաջնորդը։

Գործադուլի շրջանակներում իր աշխատանքը դադարեցրել է Թել Ավիվի միջազգային օդանավակայանը, մասամբ փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, կառավարական և մունիցիպալ հաստատությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, առևտրի որոշ կենտրոններ։ Բուժհաստատություններն էլ հերթապահություն են անում հանգստյան օրերի ժամանակացույցով։

Սեպտեմբերի 1-ի ցերեկը Իսրայելի պաշտպանության բանակը հայտնեց, որ Գազայի հատվածում զինվորականները հայտնաբերել են ևս 6 պատանդի դի, որոնք ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվել էին հոկտեմբերի 7-ին։ Եվս մոտ 90 պատանդների ճակատագիրն անհայտ է մնում. զինվորականների տվյալներով՝ նրանցից առնվազն 33-ն արդեն ողջ չեն:

Վերջին անգամ «Գիստադրուտ»-ը համընդհանուր գործադուլ էր կազմակերպել 2023 թվականի մարտին՝ դատական բարեփոխումների պատճառով, որի ընդունումը իսրայելական կառավարության համար հնարավորություն էր բացում ազդելու դատավորների նշանակման վրա։

Լուսանկարը՝ Tomer Appelbaum/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter