HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բողոքի ակցիա դատախազության դիմաց` ՀԱԿ ակտիվիստները քաղբանտարկյալներ են (ֆոտոռեպորտաժ)

Գլխավոր դատախազության առջև կազմակերպվել էր բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա ազատազրկան անցյալ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ անկարգությունների և ոստիկանների հետ բախման պատճառով:

ՀԱԿ-ը ևս մեկ անգամ հայտարարեց, որ երիտասարդների նկատմամբ կիրառված այդպիսի խիստ պատիժը կարելի է բացատրել միայն նրանով, որ վերջիններս ՀԱԿ-ի ակտիվ անդամներ են, հետևաբար նրանց պետք է համարել քաղբանտարկյալներ: Նիկոլ Փաշինյան հայտարարեց, որ իրենք «նստելուց» չեն վախենում և պատրաստ են կրկին հայտնվել քաղբանտարկյալի կարգավիճակում, ու քանի դեռ Սերժ Սարգսյանը և իր վարչակազմը ազատության մեջ են, ամբողջ ժողովուրդը «նստած է», անկախ նրանից գտնվում է քրեակատարողական հիմնարկներոմ, թե ոչ: ՀԱԿ-անդամների կարծիքով՝ չորս երիտասարդների դատավճիռն ուղղված է ողջ հասարակությանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, ճանապարհին վանկարկելով` «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Սերժիկ, հեռացիր»:

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Մարդկային, բարոյական որա՛կ և գեղեցկութիւ՛ն կայ բռնատիրութիւնը մերժող այս երիտասարդներուն մէջ: Ազատութիւ՛ն սերժանտական խունթային կողմէ արգելափակուած ու հետապնդուող հայկազուն կորիւններուն: Կեցցէ՛ Ազատ ու Երջանիկ Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter