HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական ակադեմիայում անցկացվել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց

Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Միացյալ Թագավորության Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչն անցկացրել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։

«Մասնակիցները քննարկումների միջոցով ուսումնասիրել են առաջնորդության մոտիվացիայի, մտածողության հմտությունների, հաղորդակցության և կոնֆլիկտների լուծումների վերաբերյալ մի շարք հարցեր:

Դասընթացի ավարտին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն ու ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը շնորհավորել են մասնակիցներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter