HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին, 6-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 3-5-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter