HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոնղոլիան մեկնաբանել է Պուտինին չձերբակալելու մասին մեղադրանքները

Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի օրդերի հիման վրա չի ձերբակալելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ գտնվում է էներգետիկ կախվածության մեջ և չեզոքության քաղաքականություն է վարում: Այդ մասին Politico-ին հայտնել է այդ երկրի կառավարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան իր նավթամթերքի 95 տոկոսը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20 տոկոսը ներմուծում է հարևան երկրներից:

«Այդ մատակարարումները վճռորոշ նշանակություն ունեն մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար։ < ... > Մոնղոլիան իր դիվանագիտական բոլոր հարաբերություններում միշտ պահպանել է չեզոքության քաղաքականություն»,- հավելել է նա։

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել էր Մոնղոլիա: Այս երկիրը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ է և դատարանի օրդերի հիման վրա պաշտոնապես պետք է ձերբակալեր Ռուսաստանի նախագահին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում անհանգստացած չեն Պուտինի՝ Մոնղոլիա այցից: Նրա խոսքով՝ Մոսկվան «հրաշալի երկխոսություն ունի Մոնղոլիայի մեր ընկերների հետ»։

Փոխարենը Ուկրաինայի իշխանություններն Ուլան Բատորին կոչ էին արել չխուսափել սեփական պարտավորություններից, իսկ երբ հայտնի էր դարձել, որ Մոնղոլիան չի ձերբակալի Ռուսաստանի նախագահին, Կիևը Մոնղոլիային մեղադրել էր Միջազգային քրեական դատարանի օրդերը ոտնահարելու մեջ։

Լուսանկարը՝ Kristina Kormilitsyna/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter