HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և ձևավորված ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք են բոլոր ոլորտներում և տարբեր մակարդակներում, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:

ՌԴ ներքին գործերի նախարարը և հանդիպմանը մասնակցող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության նախագահին ներկայացրել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունքներն ու հետագա ծրագրերը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter