HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը քննարկել է ԱՊՀ շրջանակում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցմանը վերաբերող համաձայնագրի վավերացման հարցը

2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության նպատակն է ԱՊՀ իրավապայմանագրային հենքի գույքագրումը: Հարցը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի նիստում:

Ըստ ԱԺ լրատվականի տարածած հաղորդագրության՝ կողմերն արձանագրում են փաստաթղթի առաջին հավելվածում թվարկված պայմանագրերի դադարեցումը՝ դրանց գործողության ժամկետը լրանալու եւ հետագա պայմանագրեր կնքելու պատճառով: Արձանագրության երկրորդ հավելվածում թվարկված պայմանագրերն էլ դադարեցնում են իրենց գործողությունն այդ պայմանագրերի մասնակից պետությունների միջեւ հարաբերություններում արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի կողմից:

Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաստաթղթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter