HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրաժարականների շղթա ուկրաինական կառավարությունում. հեռանում է նաև ԱԳ նախարարը

Ուկրաինայի կառավարությունում հրաժարականների շղթա է սկսվել։ Դեռ նախօրեից հրապարակումներ են լինում տարբեր նախարարների հրաժարականների մասին։ Այսպես, Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտնել է, որ հրաժարական է ներկայացրել արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ 

Ըստ նրա՝ Կուլեբայի դիմումը պետք է քննարկվեր առաջիկա լիագումար նիստերից մեկում։ Բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել Կուլեբայի հրաժարականը։ Հարցը կքննարկվի հաջորդ նիստում։

Ինքը՝ Կուլեբան, չի մեկնաբանել իր հրաժարականը։ Թե ինչ պաշտոն կզբաղեցնի նա աշխատանքից ազատվելուց հետո, չի նշվում։ 

Կուլեբան արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2020 թվականի մարտից։ Նրա հնարավոր հրաժարականի մասին նախօրեին հայտնել էր Украинская правда-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Որոշման պատճառների մասին պարբերականը չէր հայտնել։ Հավանական է, որ Կուլեբային կփոխարինի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգուն։

Կուլեբայից զատ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան և շրջակա միջավայրի պաշտպանության ու բնական ռեսուրսների նախարար Ռուսլան Ստրելեցը։ 

Այսքանով, հրաժարականների ցանկը չի ավարտվում։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ հրաժարական են ներկայացրել նաև Ուկրաինայի եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան և ժամանակավորապես բռնազավթված տարածքներում վերաինտեգրման հարցերով նախարար և փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։ Ընդ որում, Суспiльне-ն պնդում է, որ Ստեֆանիշինան կլինի արդարադատության նոր նախարարը։ Ավելի ուշ, Գերագույն ռադան չի ընդունել Վերեշուկի հրաժարականը։

Ավելի վաղ, նշվում էր, որ պաշտոնից կհեռանա նաև վարչապետ Դենիս Շմիգալը, սակայն ուկրաինական լրատվամիջոցները հիմա պնդում են, որ նա կպահի իր պաշտոնը։

Լուսանկարը՝ Reuters/Valentyn Ogirenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter