Արմավիրի մարզպետարանի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը չճշտված տեղեկություն է հայտնել
Այսօր «Հետք»-ը գրել էր, որ Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Այս տեղեկությունն այսօր՝ մարզխորհրդի նիստի ժամանակ, հայտնել էր Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը։
Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ «Հետք»-ի հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։
Հրապարակում ենք այսօրվա մարզխորհրդի նիստի ժամանակ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանի ելույթի ձայնագրությունը՝ հավաստելու համար, որ լրատվամիջոցը չի խեղաթյուրել փաստերը և հղում է արել պաշտոնյային։
Ձայնագրությունը՝ այստեղ։
Լուսանկարը՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել