«Ժողովուրդ». Դավիթ Շահնազարյանը ԱՄՆ անվերադարձ չի մեկնի
ՀՀ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից: Հայտարարությանը, բնականաբար, հետեւեցին ՀԱԿ-ի պարզաբանումները, թե նրա դուրս գալը Կոնգրեսից ցավալի է, բայց մեծ կորուստ չէ: Այնուհետեւ քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Շահնազարյանն օրերս կմեկնի ԱՄՆ, ու հնարավոր է՝ այլեւս չվերադառնա: Թերթը փորձել է նրանից ճշտել ԱՄՆ անվերադարձ մեկնելու մասին լուրը:
«Ասեմ, որ այդ տեղեկությունները տարածողների երազանքն է դա: Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են դրանք տարածում, բայց ասեմ, որ դա իրենց երազանքն է, եւ ինչպես բոլոր երազանքները, դա եւս չի կատարվելու: Իմ նպատակն է, իրենց այստեղից ուղարկել, եւ ես կուղարկեմ»,- ասել է Դ. Շահնազարյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել