Ուկրաինական զորքերը չեն պատրաստվում լքել Կուրսկի մարզը. Զելենսկի
Ուկրաինան ծրագրում է անորոշ ժամկետով շարունակել Ռուսաստանի Կուրսկի մարզի գրավված տարածքների բռնազավթումը։ Այդ մասին ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ տարածքների պահպանումը «հաղթանակի ծրագրի» մի մասն է։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Կիևը մտադիր չէ բռնակցել ռուսական գրավված տարածքները:
«Մեզ պետք չէ նրանց հողը, մենք չենք ցանկանում այնտեղ ուկրաինական կենսակերպ բերել»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են գրավել Ռուսաստանի այլ բնակավայրեր:
Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզում մարտական գործողություններն սկսել էին օգոստոսի կեսերին։ Սեպտեմբերի սկզբի դրությամբ ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ է գտնվում ՌԴ-ի ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել