ԱԽ քարտուղարը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության համաժողովին
Սեպտեմբերի 4-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։
«Համաժողովը հանդիսանում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի շարունակությունը: Առցանց համաժողովին մասնակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է ԱԽ գրասենյակի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել