HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզում հարկերի հավաքագրման աճ է արձանագրվել

Արմավիրի մարզի համայնքների կողմից ընդհանուր եկամուտների հավաքագրումը՝ 2024թ. օգոստոսի 31-ի դրությամբ կատարվել է 87.8%-ով, որը 4.1%-ով կամ մոտ 2 մլրդ 93 մլն դրամով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Համայնքների սեփական եկամուտներն ավել է հավաքագրվել 6.4%-ով կամ 303 մլն դրամով՝ 2023թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս դեպքում հավաքագրումը կատարվել է 91.9%-ով, նախորդ տարվա 85.5%-ի համեմատ: Այս մասին այսօր Արմավիրի մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը:

Նշենք, որ համայնքները պլանավորման հաշվարկը կատարել են սեպտեմբերի 30-ի համար, սակայն կատարողականը հաշվարկել են օգոստոսի 31-ի դրությամբ՝ մեկ ամիս պակաս ժամկետով: Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ հավաքագրումները թեև ավելացել են, սակայն համայնքները չեն կարողացել պլանն ամբողջությամբ կատարել: 

Ուշագրավ է, որ համայնքները չեն կարողացել աճ ապահովել փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման գծով: Մասնավորապես, հավաքագրումը պլանավորվել է մոտ 1 մլրդ 347 մլն դրամի չափով, որը 2023թ. համեմատ ավել է 68 մլն 185 հազ. դրամով: Սակայն փաստացի հավաքագրումը 2024թ. օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է մոտ 1 մլրդ 92 մլն դրամ, որը պակաս է հավաքագրվել մոտ 4.6%-ով կամ 3 մլն 348 հազ. դրամով: Փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման գծով բյուջեն կատարվել է 81.1%-ով՝ նախորդ տարվա 85.7 %-ի համեմատ:

Վարազդատ Մկրտչյանը նշեց, որ տեղական տուրքերի գծով հավաքագրումը կատարվել է 159.7%-ով՝ նախորդ տարվա 119.9 %-ի համեմատ: Այս դեպքում աճը կազմել է 39.8%։ Մասնավորապես ավել է հավաքագրվել մոտ 89 մլն դրամ: Փոխարենը 4.4%-ով պակաս է հավաքագրվել պետական տուրքերի գծով հարկերը:

1.5%-ով նվազել է նաև հողի և գույքի վարձակալության գծով հավաքագրումը, իսկ 6.2%-ով կամ 51 մլն 268 հազ դրամով ավել է կատարվել տեղական վճարների գծով հավաքագրումը:

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հորդորեց համայնքի ղեկավարներին ճիշտ կատարել պլանավորումները, որպեսզի հավաքագրումները շոշափելի տարբերություն ունենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter