HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը, որին մասնակցում է Հայաստանը, ֆինանսական անկախ կառույցի կարգավիճակ կստանա

Հայաստանի Կառավարությունը որոշեց վավերացնել 2009 թվականի հունիսի 9-ի «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրի փոփոխությունը։

Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից՝ նպաստելու տվյալ երկրների տնտեսական կայունության ամրապնդմանը։

Ըստ պայմանագրի՝ հիմնադրամի միջոցները կառավարում է հիմնադրամի խորհուրդը։ Հիմնադրամի խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերով և նախագծերով գործառնություններն իրականացնում է Եվրասիական զարգացման բանկը: Հիմնադրամն իրավաբանական անձ չէ։

Ըստ Հայաստանի կառավարության՝ ընթացիկ զարգացումները բացահայտեցին հիմնադրամի վերափոխման հրատապ անհրաժեշտությունը՝ հանդես գալու որպես լիարժեք անկախ միջազգային կազմակերպություն՝ մասնակից պետությունների ազգային արժույթներով նախագծերի և ծրագրերի ֆինանսավորման հնարավորությամբ:

Այսպիսով, նախատեսվում է 2022-2026թթ. ռազմավարության դրույթներն իրականացնել հիմնադրամին միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակ շնորհելու միջոցով։

Ֆինանսների նախարարության կարծիքով՝ կանոնադրության ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ՝ պայմանավորված հարկային և մաքսային որոշ արտոնությունների տրամադրմամբ:

Լուսանկարը՝ Կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter