
Համայնքներից Կառավարությանը կհանձնվի 7 հողամաս` կրթական հաստատություններ կառուցելու համար
Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն կհանձնվի ավելի քան 6 հա հողատարածք ՀՀ տարբեր համայնքներից` կրթահամալիրներ և դպրոցներ կառուցելու նպատակով։
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց որպես նվիրաբերություն հողամասեր ընդունել Շիրակի մարզի Քեթի, Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ, Լոռու մարզի Բազում, Սյունքի մարզի Արծվանիկ գյուղերից` կրթահամալիրներ կառուցելու, Վայոց Ձորի Գոմք, Շիրակի մարզի Կապս, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղերից` դպրոցներ կառուցելու նպատակով։
Կրթական հաստատություններն ընդգրկված են մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում։
Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/primeminister.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել