«Հրապարակ». ըստ Ղուկասյանի՝ նախագահը Աստծո դեմ որոշում է կայացրել
Նախագահական այցելած Վարդան Ղուկասյանին Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել ՀՀԿ ԳՄ որոշման մասին: Այն է՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն այլեւս չի առաջադրելու նրա թեկնածությունը եւ, ըստ ամենայնի, պաշտպանելու է Սամվել Բալասանյանին: «Դուք Աստծո դեմ որոշում եք կայացրել»,- փորձել է հակադրվել Վարդան Ղուկասյանը: Սերժ Սարգսյանը լռել, հետո իր նման «լուռ» հարցրել է՝ ի՜նչ: Ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը երեկ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել