HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտնել է Արցախի նախագահների շինծու գործերը շուտով դատարան ուղարկելու մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտարարել է, որ ավարտվել է Արցախի նախագահների և մյուս պաշտոնյաների գործերով քննությունը ու առաջիկայում նյութերը կուղարկվեն դատարան։ 

«Քրեական գործի նյութերին ծանոթանում են ինչպես մեղադրյալները, այնպես էլ տուժողները։ Գիտեք, որ այս քրեական գործով տուժողները շատ են։ Քննչական այս բոլոր միջոցառումներից հետո գործն ըստ էության քննելու համար կուղարկվի դատարան՝ միջազգային նորմերին և Ադրբեջանի քրեաիրավական օրենսդրությանը համապատասխան»,- APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը։

Տարբեր տարիների Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից Արցախի իշխանության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել էին շինծու քրեական գործեր, նրանց նկատմամբ հայտարարվել էր նաև միջազգային հետախուզում: 2023 թվականի սեպտեմբերին Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը և ուրիշներ ձերբակալվել էին և տեղափոխվել Բաքու։ Նրանց շինծու մեղադրանքներ էին առաջադրվել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներ և խմբեր ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար։ Այս տարվա հունիսին էլ ադրբեջանական կողմը հայտարարել էր այդ գործերի քննության ավարտի մասին։ 

Լուսանկարում՝ Ռուբեն Վարդանյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը/Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter