HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հերքել է Բաքվում Դուրովի հետ հանդիպման լուրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի հետ իր հանդիպման մասին տեղեկությունը:

«Մենք նրա հետ շփումներ երբեք չենք ունեցել, ինչո՞ւ պետք է հանդիպեինք Բաքվում։  Ես նույնիսկ չգիտեի, որ նա այնտեղ է»,- РБК-ի փոխանցմամբ՝ Արևելյան տնտեսական համաժողովի պանելներից մեկի ժամանակ հայտարարել է Պուտինը։ 

Պուտինն ընդգծել է, որ երբեք չի հրաժարվում բիզնեսի հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներից։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Դուրովի նկատմամբ Փարիզի գործողություններն «այնքան էլ հասկանալի չեն» և «ընտրովի բնույթ են կրում»:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Բաքու էր այցելել օգոստոսի 18-19-ը՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նույն օրերին Բաքվում էր Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը։

Բաքվից Փարիզ ժամանելուց հետո ֆրանսիական իրավապահ մարմինները ձերբակալել էին Դուրովին։ Մի քանի օր պահելուց հետո՝ ֆրանսիական դատախազությունը մի քանի հոդվածով մեղադրանք առաջադրեց նրան, այդ թվում՝ Telegram-ի միջոցով թմրանյութերի և մանկական պոռնոգրաֆիայի տարածման համար։

Օգոստոսի 28-ին, դատական հսկողության ներքո ու 5 միլիոն եվրո գրավի դիմաց, Դուրովն ազատ արձակվեց։ Նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը, ու շաբաթական երկու անգամ նա պետք է ներկայանա ոստիկանություն։

Կոլաժը՝ 24 Канал-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter