HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել շարունակել անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter