HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անօդաչուների զանգվածային հարձակում Ուկրաինայի վրա. դրանցից մեկի բեկորները հայտնաբերվել են Ռադայի մոտ

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերը հայտնել են, որ սեպտեմբերի 7-ի գիշերը ռուսական զորքերը ուկրաինական տարածքների ուղղությամբ հարձակում են իրականացրել՝ կիրառելով Shahed տեսակի 67 հարվածային անօդաչու։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 58 անօդաչու։ 

Բացի այդ, վեց անօդաչու «դուրս է եկել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող օդային տարածքից՝ թռչելով Ռուսաստանի, Բելառուսի և ժամանակավորապես բռնազավթած Լուգանսկի մարզի ուղղությամբ: Ռուսական ևս 3 անօդաչու էլ, ենթադրաբար, ընկել է Ուկրաինայի տարածքում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կողմից վնասազերծման հետևանքով։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերից հավելել են, որ ՀՕՊ ուժերը կիրառվել են Վինիցայի, Ռովնոյի, Խմելնիցկիի, Կիևի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Չեռնիգովի, Չերկասիի, Սումիի, Խերսոնի և Պոլտավայի մարզերում։ 

Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտարարել է, որ Կիևում անօդաչուների հարձակման հետևանքով միացված օդային տագնապի ազդանշանը ձգվել է 18 րոպե։ Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերը խոցել են բոլոր անօդաչուները, որոնք սպառնում էին ուկրաինական մայրաքաղաքին։ 

Ինչպես հայտարարել է Գերագույն ռադայի «Ժողովրդական ծառա» խմբակցության պատգամավոր Մաքս Բուժանսկին, անօդաչուներից մեկը խոցվել է Ռադայի շենքի մոտ։ Նա հրապարակել է լուսանկար, որը, ենթադրաբար, արվել է անօդաչուի ընկնելու վայրում։ Կիևի իշխանությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Փոխարենն այն հաստատել են Գերագույն ռադայում։ «Ռուսական անօդաչու թռչող սարքերի այսօրվա գիշերային հարձակումից հետո խոցված անօդաչուի բեկորները հայտնաբերվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ: Վնասներ չեն հայտնաբերվել»,- հայտնել է ուկրաինական խորհրդարանի մամուլի ծառայությունը։ 

Ինչպես հայտնել են մարզային վարչակազմից, Կիևի մարզում օդային տագնապի ազդանշանը շարունակվել է ավելի քան 8 ժամ։ Իշխանությունների տվյալներով՝ վնասներ և ավերածություններ չկան, տուժածներ ևս։ 

Մարզային իշխանությունները հայտնել են, որ Նիկոլաևի մարզում ՀՕՊ ուժերը խոցել են 12 անօդաչու, Խերսոնի մարզում՝ 7։ Դրանց հետևանքների մասին չի նշվում։ 

Լուսանկարը՝ Middle East Images/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter