HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ Վորոնեժի մարզում անօդաչուն ընկել է զինապահեստի վրա. տեղի բնակիչներին տարհանում են

Սեպտեմբերի 7-ի գիշերն անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի Վորոնեժի մարզի տարածքի վրա։ Meduza-ի փոխանցմամբ՝ այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ 

Գիշերը՝ 03:34-ին, Գուսևը գրել է, որ մարզի տարածքի արևմուտքում, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ անօդաչուի ընկնելու հետևանքով «հրդեհ է բռնկվել, որն անցել է պայթյունավտանգ առարկաներին»։ Նահանգապետի խոսքով՝ առաջացել է դետոնացիա, խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան։

Տելեգրամյան Astra ալիքը հայտնում է, որ տեղի բնակիչների խոսքով՝ հարձակման է ենթարկվել Սոլդատսկոյե գյուղի սպառազինության պահեստը։ Այդ մասին հայտնում են նաև ուկրաինական տելեգրամյան ալիքները։

Գուսևի խոսքով՝ իշխանությունները որոշել են գյուղերից մեկի բնակիչներին ժամանակավորապես տարհանել այլ բնակավայրեր։ Astra-ն գրում է, որ տարհանվում են Սոլդատսկոյե գյուղի բնակիչները։  Տարհանված բնակիչների մեծ մասը տեղավորվել է հարազատների և ծանոթների մոտ, մի քանի տասնյակ մարդ էլ գտնվում է ժամանակավոր տեղավորման կետում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը Վորոնեժի մարզի վրա հարձակումը չի մեկնաբանել։ Գերատեսչությունում հայտնել են, որ սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ՀՕՊ միջոցները երկուական անօդաչու են խոցել Բելգորոդի և Կուրսկի մարզերում:

Լուսանկարը՝ voronej.bezformata.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter