HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դուրովը հրաժարվել է Ռուսաստանի և ԱՄԷ-ի դիվանագիտական օգնությունից

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում իր ձերբակալությունից հետո հրաժարվել է դիվանագիտական օգնությունից, որն իրեն առաջարկել էին Ռուսաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները: Այդ մասին հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյայի։ 

«Նա հրաժարվել է Ռուսաստանի հյուպատոսական պաշտպանությունից և ԱՄԷ հյուպատոսական այցից, բայց համաձայնվել է, որ ԱՄԷ դեսպանատունը տեղյակ լինի իր իրավիճակի մասին»,- հայտարարել է պաշտոնյան։

Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագիտական ծառայության աշխատակիցը պարբերականին հաստատել է, որ դիվանագետները շփվում են և՛ ֆրանսիական իշխանությունների, և՛ Պավել Դուրովի ներկայացուցիչների հետ:

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկությունը չի մեկնաբանել:

Պավել Դուրովը մի քանի երկրների քաղաքացի է. նա ունի Ռուսաստանի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի և Կարիբյան կղզիներում գտնվող Սենթ Քիթս և Նևիս պետության քաղաքացիություն:

Փարիզում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ձերբակալությունից հետո Ֆրանսիայում ՌԴ դեսպանատունը պահանջել էր, որ ռուս դիվանագետները հյուպատոսական հասանելիություն ունենան ձերբակալվածին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ քանի որ Դուրովը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, պաշտոնական Փարիզը նախ նրան Ֆրանսիայի քաղաքացի է համարում:

Պավել Դուրովին օգոստոսի 28-ին մեղադրանք էր առաջադրվել կազմակերպված հանցավորության հետ կապված մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ Telegram հարթակում թմրանյութերի և մանկական պոռնոգրաֆիային տարածման մեջ հանցակցության համար:

Լուսանկարը՝ biznesrivoj.uz-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter