HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ Սահմանադրական դատարանի և Իրաքի Դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի

2024 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հաղորդում է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը։

«Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության Բարձր դատարանների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով, որի ավարտին կստորագրվի «ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ Դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության մասին» հուշագիր։

ԻՀ գերագույն դաշնային դատարանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter