
Որոնվում է Արմավիրի մարզի 41-ամյա մի բնակիչ. ըստ տեղեկությունների՝ նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ուշադրություն․ ըստ տեղեկությունների՝ նա զինված է։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրությունում։
Լուսանկարում՝ որոնվող Մանուկ Մարգարյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել