HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինացի գինեգործները պատժամիջոցներ են խնդրում Հայաստանի և Վրաստանի համար

Ուկրաինական գինի արտադրողները չեն կարողանում դիմակայել եվրոպական ապրանքանիշերի հետ մրցակցությանը և կառավարությունից պահանջում են նվազեցնել ակցիզային հարկը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Հարավային Կովկասի արտադրողների դեմ: Այդ մասին հայտարարել է «Укрвинпром» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուչերենկոն։

«Խնդիրը հայրենական գինեգործության մրցունակության բացակայությունն է։  Ուկրաինան գնում է եվրաինտեգրման ուղղությամբ, սակայն նույն «Արտադրված է Ուկրաինայում» ծրագրում չգիտես ինչու չի հիշատակվում գինու մասին, թեև այն կարևոր սննդամթերք է։ Եվրոպայում գինու համար սահմանված ակցիզային հարկը նվազագույնն է, մինչդեռ Ուկրաինայում փրփրուն գինիների համար այն կազմում է 12,23 գրիվնա (մոտ 0,3 դոլար), ուստի նման ֆիսկալ պայմաններում ներմուծվող ապրանքների հետ մրցակցությունն ուղղակի անիրատեսական է»,- Укрінформ-ին տված հարցազրույցում հայտարարել է Կուչերենկոն։

Նրա խոսքով՝ խնդրի լուծման տարբերակներից մեկը գինու ակցիզային հարկի իջեցումն է եվրոպական մակարդակի։ Սակայն, որպես օգնող գործողություն, նա առաջարկել է նվազեցնել մրցակցությունը՝ պատժամիջոցներ սահմանելով Հարավային Կովկասից արտադրողների դեմ։

«Հասկանալի է, որ գինեգործները կառավարությունից աջակցություն են ակնկալում։ «Укрвинпром»-ն արդեն մեկ տարի է, ինչ խնդրում է պետությանը պատժամիջոցներ կիրառել Վրաստանից և Հայաստանից գինու և կոնյակի մի շարք արտադրողների դեմ, որոնց արտադրանքը դեռևս մատակարարվում է ռուսական շուկա: Չնայած խոստումներին, այդ ապրանքները շարունակում են վաճառվել նաև մեզ մոտ»,- հավելել է նա։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter