HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծության հետևանքով կա առնվազն 14 զոհ

Առնվազն 14 մարդ է զոհվել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական մի շարք  օբյեկտների ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով սիրիական պետական SANA գործակալությանը։

Նշվում է, որ հարվածները հասցվել են Սիրիայի տարածքում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Մասյաֆի գիտահետազոտական կենտրոնին:

Հղում անելով Մասյաֆի հիվանդանոցներից մեկի տնօրենին՝ սիրիական լրատվական գործակալությունը հայտնում է ևս 43 վիրավորի մասին։

Ավելի վաղ, Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել էր 13 խոշոր պայթյունների մասին, որոնք հնչել էին Մասյաֆի գիտահետազոտական կենտրոնի տարածքում։ Վերջինս նշում էր 7 զոհի մասին, որից 4-ը զինվորականներ էին, իսկ 3-ը՝ խաղաղ բնակիչներ։ Բացի այդ, ըստ SOHR-ի, հարվածների հետևանքով վիրավորվել էր 15 մարդ։

SANA-ն, հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին, հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռնրը, թռչելով Լիբանանի հյուսիս-արևմուտքի վրայով, տեղի ժամանակով մոտ 23:20-ին հրթիռներ էին արձակել (Երևանի ժամանակով՝ մոտ 00:20-ին) «երկրի կենտրոնական հատվածում գտնվող ռազմական մի շարք օբյեկտների ուղղությամբ»։ «Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է մի քանի հրթիռ»,- հավելել էր ռազմական աղբյուրը։

Իսրայելի պաշտպանության բանակից հայտարարել են, որ չեն մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները: Սակայն ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ՝ խմբ.) խոստովանել էր Սիրիայում թիրախներին հասցված հարյուրավոր հարվածների մասին, որոնք, իսրայելցի զինվորականների կարծիքով, կապված են Իրանի և դաշնակից զինված խմբավորումների հետ: Ավելի ուշ, Իրանը պաշտոնապես հերքել է, որ իր ռազմական օբյեկտներից որևէ մեկը հարձակման է ենթարկվել իսրայելական զինուժի գործողության հետևանքով։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter