
Իրանական «Կարմիր մահիկը» աջակցություն է ուղարկում «Հայկական կարմիր խաչին»
Իրանական «Կարմիր մահիկը» դրամանական աջակցություն է հատկացրել Լոռու մարզում աղետից տուժածներին։ Կառավարության կայքի հաղորդմամբ` կազմակերպությունը «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ին է փոխանցել շուրջ 22 507 ԱՄՆ դոլլարի արժողությամբ հիգիենայի, խոհանոցային պարագաներ, պահածոներ, փրկարարական վրաններ, դույլեր, վերմակներ, գորգեր, վրանի ծածկոցներ՝ Լոռու մարզի ջրհեղեղից տուժած բնակչությանն անհատույց բաշխելու նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել